Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության հայտարարությունը Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ
 |
Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար Համլետ Պետրոսյան) 2006թ. օգոստոսի 3-18-ն ընկած ժամանակամիջոցում իրականացրեց հայոց արքա Տիգրան Երկրորդ Մեծի կողմից կառուցված Արցախի Տիգրանակերտ քաղաքի եւ շրջակայքի պեղումների առաջին փուլը: Աշխատանքներին նախորդել էր 2005թ. մարտին Տիգրանակերտի տեղայնացման նպատակով նույն արշավախմբի կողմից կատարած տեղանքի ուսումնասիրությունը:
|
|
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են միջնաբերդի պարիսպ, սանդղավանդերից մեկի /տերասի/ հենապատ, 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցի, հարյուրավոր հնագիտական իրեր: Ուսումնասիրվել է քաղաքի մերձակայքումª Խաչենագետի հովտում գ տնվող ժայռափոր եկեղեցական համալիր: |
 |
 |
Գտածոների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիգրանակերտ քաղաքն իր հիմնադրման պահից՟ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 13-14-րդ դարերը գ ոյություն է ունեցել անընդհատ: Հայտնաբերված շինություններն ու խեցեղենը նույնանման են հայկական այլ տարածքներում եւ, մասնավորապես, Արարատյան դաշտում պեղված նյութերին, ինչը մեկ անգամ եւս հաստատում է Տիգրանակերտ քաղաքի և շրջակա տարածքի հայապատկանության, հայկականության վերաբերյալ հայ միջնադարյան պատմիչների վկայությունները: Պեղումները հաստատում են նաեւ, որ այս տարածքը մեր Հայրենիքի, այսինքն այն տարածքի մի մասն է, որտեղ հայ ժողովուրդը կազմավորվել ու կերտել է իր պատմությունը: |
|
Կատարված հայտնագործություններն ունեն ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային բացառիկ պատմամշակութային ու կրոնական արժեք: Այսպես, քաղաքային թաղամասի պեղումների ընթացքում հայտնաբերված վաղ միջնադարյան (5-6 դարեր) բազիլիկային տիպի եկեղեցու մնացորդները եւ քարանձավային եկեղեցու համալիրը ապացուցում են, որ Տիգրանակերտը հանդիսացել է Արեւելքում քրիստոնեական քաղաքակրթության տարածման կենտրոններից մեկը: |
 |
 |
Կատարված պեղումներին հաջորդելու է գտածոների ուսումնասիրությունը, որի արդյունքում հրատարակության է պատրաստվելու պատկերազարդ գիրք: |
|
ՙԵրկիր՚ Միությունը տեր է կանգնելու Տիգրանակերտի պեղման եւ գտածոների ուսումնասիրության աշխատանքների շարունակելիությանը: |
 |
Լուսանկարներ Տիգրանակերտի պեղումներից (2006թ. օգոստոս)
|
|