English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Նորաշեն
«Երկիր» միությունը դիմում է միջազգային հանրությանը

Մտահոգվելով Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու շուրջ ծավալված զարգացումներով` «Երկիր» Միությունը կազմել է միջազգային հանրությանն ուղղված դիմում:

2008 թվականի մայիսի 29-ին դիմումը հանձնվել է Վրաստանի պետական մարմիններին (նախագահին, վարչապետին, խորհրդարանի ղեկավարին, ինտեգրացիայի հարցերով պետական նախարարին, արտաքին գործերի նախարարին, կրթության և գիտության նախարարին, ներքին գործերի նախարարին, մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարին), Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական Միության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեյցարական Համադաշնության, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Վատիկանի դեսպանություններին, Վրաստանում Եվրախորհրդի, Միացյալ Ազգերի, ԵԱՀԿ-ի ներկայացչություններին, Վրաստանում գործող իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:


Ստորև ներկայացնում ենք դիմումի ամբողջական տեքստը:

Միջազգային բոլոր կազմակերպություններին, դեսպանություններին և Վրաստանում գործող այլ շահագրգիռ կառույցներին և անձանց Թեպետ Վրաստանը վավերացրել է մտքի, խղճի և կրոնի ազատության վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, սակայն, ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության պարագայում իրավիճակը տագնապալի է: Ի տարբերություն Վրաց Ուղղափառ Եկեղեցու, կրոնական այլ դավանանքները, և հատկապես Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները (համապատասխանաբար ՀԱԵ-ն և ՀԿԵ-ն) Վրաստանում մշտապես ենթարկվում են խտրականության. նրանք չունեն հասարակական իրավական կազմակերպության կարգավիճակ, խորհրդային վարչակարգի օրոք ազգայնացված նրանց եկեղեցիները Խորհրդային Միության կազմալուծումից 17 տարի անց դեռ չեն վերադարձվել իրենց օրինական տերերին:

Հայ Առաքելական Եկեղեցին պահանջում է Թբիլիսիի «Նորաշեն», «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին», «Մուղնո Սուրբ Գևորգ», «Սուրբ Մինաս» և Ախալցխայի «Սուրբ Նշան» եկեղեցիների վերադարձը: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքների ինստիտուտներ ճանաչում են այս կրոնական պահանջների իրավական բնույթը և շարունակաբար խորհուրդ են տալիս Վրաստանի կառավարությանը լուծել այս հիմնախնդիրները:

Այսպես, ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հարցերով Կոմիտեն 91-րդ նստաշրջանի ընթացքում (2007 թվականի հոկտեմբերի 15-16), քննարկելով Վրաստանի վերաբերյալ երրորդ պարբերական զեկույցն այն մասին, թե ինչպես է կառավարությունը կատարում Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների վերաբերյալ Միջազգային Համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտականությունները, կոչ արեց Վրաստանի ղեկավարներին`

1. Քայլեր ձեռնարկել կրոնի կամ դավանանքի ազատության իրավունքների իրականացման հավասարությունն ապահովելու ուղղությամբ և երաշխավորել, որ երկրի օրենսդրությունը և գործնական ոլորտը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։

2. Լուծոմ տալ լուծում տալ խորհրդային իշխանության տարիներին կրոնական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական շենքերի եւ ունեցվածքի հետ վերադաձնելու խնդիրներին :

ՀԱԵ-ի և ՀԿԵ-ի գրանցման և դրանց սեփականության վերադարձի հետ կապված հիմնահարցերն արծարծվում են նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կրոնական Ազատությունների վերաբերյալ զեկույցներում (2005-07թթ.), Վրաստանի օմբուդսմենի զեկույցներում և այլ փաստաթղթերում:

Չնայած այս բոլոր խորհուրդներին և հանձնարարականներին` Վրաստանի կառավարությունը շարունակում է խտրականության քաղաքականությունը, որի ակնհայտ դրսևորումը հանդիսանում է Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու հետ կապված ճգնաժամը: Վրացական ուղղափառ եկեղեցու վանահայր Տարիել Սիկինչելաշվիլին նախաձեռնել է շինարարական աշխատանքներ «Նորաշենե եկեղեցու անմիջական հարևանությամբ և այնուհետև ժամանակավոր դադարեցրել դրանք` տեղի տալով հայ համայնքի պահանջներին և զանգվածային բողոքներին:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով մայիսի 21-22-ին «Երկիր» Միության ներկայացուցիչները փաստերի հավաքման առաքելությամբ այցելեցին Թբիլիսի: Հայր Տարիելի հետ հարցազրույց անցկացնելու ընթացքում մենք տեղեկացանք, որ վերոնշյալ շինարարական աշխատանքները արտոնվել են Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից: Եվ չնայած այն հանգամանքին, որ եկեղեցու շուրջ ցանկապատի կառուցումը (որի վրա պատկերված են վրացական խորհրդանիշները) դադարեցվել է, շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են եկեղեցու ներքին բակում:

Մենք հանգամանալից ուսումնասիրել ենք վերոնշյալ փաստերը: Կցված DVD սկավառակում դուք կարող եք գտնել հետևյալը.

1. Շինարարական աշխատանքները արտոնելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքապետարանի թույլտվությունը։

2. Վրաստանի օմբուդսմենի հայտարարությունը, որում նշված է, որ Վրաստանի իշխանությունները ոչինչ չեն անում միջազգային հանձնարարականները ի կատար ածելու ուղղությամբ։

3. Վավերագրական կադրեր, որոնցից ակնհայտ է դառնում, որ շինարարական աշխատանքները ներկա պահի դրությամբ դեռ շարունակվում են:

(ֆիլմի օնլայն տարբերակը դիտելու համար խնդրում ենք այցելել` )

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` «Երկիր» Հ. Կ. Միությունը կոչ է անում ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կառույցներին և բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մարմիններին ձեռնարկել անհապաղ և անմիջական քայլեր` Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծման, ՀԱԵ-ի, ՀԿԵ-ի գրանցման գործընթացի արագացման և պաշտամունքի բռնագրաված վայրերն իրենց օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Նորություններ
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը

Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը: 
more
Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին
more
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:
more
Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ

«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ:
more
Կարդալ բոլոր նորությունները