| Իրականացված ծրագրեր |
2004թ. հունիս. կազմակերպության աշխատակիցները Ջավախքում տիրող կացությանը ծանոթանալու նպատակով կատարել են ուղեւորություն Ջավախք եւ Ծալկա` այցելելով Ժդանովական, Փոկա, Նարդեւան եւ Կարծախ գյուղերը:
2005թ. ամառ-աշուն. «Երկիր» միության աշխատակիցները ուսումնասիրել են Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմիի եւ Ծալկայի շրջանների 33 հայաբնակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական կացությունը:
Ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար պատրաստվել է ամփոփ տեղեկագիր, որտեղ առանձնացվել են այդ բնակավայրի առջեւ ծառացած հիմնական խնդիրները:
2005թ. աշուն. Օժանդակություն է ցուցաբերվել Ջավախքի երիտասարդական մարզա-մշակութային միությանը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ինտերնետային կապ հաստատելու գործում:
2005թ. աշուն. հովանավորվել է Ասպինձայի Դամալա գյուղում մարզման սրահի ստեղծման «ՋԵՄՄ»-ի ծրագրի ֆինանսավորումը:
2005թ. նոյեմբերի 5-6. «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ կազմակերպվել է «Կիլիկիա» երաժշտական համույթի համերգները Տաբացղուր, Գումբուրդո եւ Ախակքալաք բնակավայրերում:
2005թ. նոյեմբերի 13. Աջակություն է ցուցաբերվել «Ջավախքի երիտասարդական մարզա-մշակութային միությանը» Երեւանում «Ջավախք. ծրագրեր եւ համագործակցություն» սեմինարի կազմակերպման գործում:
2005թ. նոյեմբերի 19-20. Կազմակերպվել է Հայաստանի հիմնական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունը Ջավախք: Լրագրողները եղել են Սուլդա, Կարծախ, Գումբուրդո, Բարալեթ, Ախալքալակ բնակավայրերը: Շրջագայության արդյունքում Ջավախքի մասին լույս են տեսել հոդվածներ «Առավոտ» եւ «Իրավունք» թերթերում, հեռարձակվել են հաղորդումներ «Հ2», «Արմենիա», «Շանթ», Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում:
2006թ. մայիսի 28. «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ կազմակերպվել է Առաջին հանրապետության տոնին նվիրված համերգ Ախալքալաքում:
2006 թ. հունիսի 4. Կազմակերպվել է Ախալքալաքում հայ, վրացական եւ միջազգային հայտնի փորձագետների մասնակցությամբ «Սամցխե-Ջավախքի խնդիրների քննարկման ձեւաչափը հայ-վրացական հարաբերությունների համատեքստում» թեմայով աշխատանքային սեմինարի: Մանրամասն >>
2007 թ. ապրիլի 10. Հայրենադարձության եւ հիմնավորման Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպեցին ԼԿԻ կովկասագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ. համարկման ներուժը` երկրի հայ բնակչության օրինակով» աշխատության շնորհանդեսը:
Մենագրության ստեղծման նախաձեռնությունը «Երկիր» միությանն էր, տպագրությունն իրականացվեց «Երկիր» միության եւ ԼԿԻ-ի համատեղ ծրագրի շրջանակներում: Գիրքը կներկայացվեց վրաց հայտնի փորձագետ և քաղաքագետ, Պաատա Զաքարեիշվիլիի կողմից: Այնուհետեւ կկազմակերպվեց քննարկում` Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրների, Սամցխե-Ջավախքում տիրող կացության եւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ: Շնորհանդեսին մասնակցեցին վերլուծաբաններ, լրագրողներ, քաղաքագետներ, Հայաստանի քաղաքական ուժերի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: