About Armenian fonts
Անասնապահական տնտեսություն (կով)

Ոչխարաբուծական տնտեսություն

Մեղվաբուծական տնտեսություն

Պայմանագրեր

Նորություններ

Մանր եղջերավոր անասունների վրա հիմնված անասնապահական տնտեսություն

Ընտանիքին վարձակալության հիմունքներով տրամադրվելու է 1-4 տարեկան 14 մաքի, 1 խոզ, 20 թեւ թռչուն, տնկի եւ սերմացու տնամերձի համար: Մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 4 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարի վերահաստատվելու պայմանով:

Մասնակիցը պարտավորվում է տրամադրած անասունները պահել բարեխիղճ ձեւով, ժամանակին կատարել անասնաբուժական բոլոր միջոցառումները: Յուրաքանչյուր տարի տված վարկի դիմաց կազմակերպությանը տրվելու է 7 գառ: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մասնակիցը ՙԵրկիր՚ միությանը վերադարձնելու է պայմանագրի առարկա հանդիսացող մաքիները:

Խոզը եւ թռչունը տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից մեկ տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Տնկիները տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից չորսը տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Սերմացուն տրվելու է անհատույց:

Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում Մասնակիցը պարտավոր է լինելու շուկայական արժեքով դրամական փոխհատուցում տալ չհանձնված անասունի դիմաց:

Ներդնողը վերահսկելու է մասնակցի գործողությունները `պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ստուգելով կատարվող աշխատանքների ընթացքը:

Մասնակիցն իր հերթին իրավունք ունի) տնօրինել իր հայեցողությամբ անասունից ստացած կաթնամթերքը եւ բուրդը:

Մասնակիցը նաեւ կարող է պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները (նշված դեպքում պայմանագիրը համարվում է լուծարված)£

Պայմանագրի կատարման համար մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով: Անասունները սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում մասնակցի նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:

Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:

Ծրագրի բյուջեն

Անվանում Միավոր Մեկ միավորի գինը ($) Ընդամենը ($)
Ոչխար 14 50 700
Թռչուն 20 7.5 150
Խոզ 1 50 50
Տնկի 20 3 60
Սերմացու տնամերձի համար     40
Ընդամենը     1000
Copyright © 2004 YERKIR Union of NGO`s for Repatriation and Settlement