2004թ. օգոստոս-սեպտեմբեր. ՙԵրկիր՚ հիմնադրամ ծրագրի մասնակիցներ դարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչներ Գևորգ Գևորգյանի /գյուղ Հիմնաշեն/, Հրանուշ Հակոբյանի /գյուղ Զորախաչ/, Սարգիս Սարգսյանի /գյուղ Մովսեսաշեն/ և Մարատ Մազուլյանի /գյուղ Արախիշ/ ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիքին տրվել են անասուններ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
|
 |
|
2004թ. սեպտեմբեր. ՙԷլզաս-Հայաստան բարեկանություն՚ կազմակերպությունը /Ֆրանսիա/ համաձայնել է ֆինասավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Սարալանջ գյուղի բնակիչ 4 ընտանիքների համար ՙԵրկիր՚ հիմնադրամ՚ ծրագրի իրականացումը:
|
 |
|
2004թ. հոկտեմբերի 7-9. «Երկիր՚ հիմնադրամ՚ ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով ՙԵրկիր՚ Միության աշխատակիցները շրջագայեցին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի այն գյուղերով, որտեղ բնակվում են ծրագրով անասուններ ստացած մասնակից-ընտանիքները:
ՙԵրկիր՚ Միության աշխատակիցների հետ հանդիպումների ընթացքում ծրագրի մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնելով իրենց ՙԵրկիր՚ հիմնադրամ՚ ծրագրով անասուններ հատկացնելու կապակցությամբ, նշում էին, որ ի թիվս այլ առավելությունների /հատկացվելիք անասունի գնում միայն շահառու ընտանիքի անմիջական մասնակցությամբ, տրված վարկի ընդունելի պայմաններ, վարկի վերադարձ բնեղեն տեսքով և այլն/ ՙԵրկիր՚ հիմնադրամ՚ ծրագիրը հնարավորություն տվեց թեթևացնել սննդամթերքի հայթայթման խնդիրը` ապահովելով սեփական կաթնամթերքով: |
 |
|
|
|
| Copyright © 2004 YERKIR Union of NGO`s for Repatriation and Settlement
|
|