Խոշոր եղջերավոր անասունների անասնապահության վրա հիմնաված տնտեսություն:
Ընտանիքին 2 տարի ժամկետով տրամադրվելու է 2 կով« իր 2 հորթով, 1 խոզ, 20 թեւ թռչուն, տնկի եւ սերմացու տնամերձի համար: Մասնակիցը պարտավորվում է տրամադրած անասունները պահել բարեխիղճ ձեւով, ժամանակին կատարել անասնաբուժական բոլոր միջոցառումները: Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո մասնակիցը ՙԵրկիր՚ միությանն է վերադարձնելու պայմանագրի առարկա հանդիսացող կովերը իր հորթերով եւ, լրացուցիչ, վարձակալության երկու տարվա ընթացքում ծնված 4 հորթից երկուսը:
Մասնակցի կողմից բարեխիղճ կերպով իր պարտականությունների կատարման դեպքում պայմանագրի գործողության ժամկետը երկարացվելու է եւս երկու տարով: Այս դեպքում վարձակալության 4-րդ տարին լրանալուց հետո ներդրողին է վերադարձվելու 4 կով իր 4 հորթերով:
Խոզը եւ թռչունը տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից մեկ տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Տնկիները տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից չորսը տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Սերմացուն տրվելու է անհատույց:
Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում Մասնակիցը պարտավոր է լինելու շուկայական արժեքով դրամական փոխհատուցում տալ չհանձնված գույքի դիմաց:
Ներդնողը վերահսկելու է մասնակցի գործողությունները `պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ստուգելով կատարվող աշխատանքների ընթացքը:
Մասնակիցն իր հերթին իրավունք ունի տնօրինել իր հայեցողությամբ անասունից ստացած կաթնամթերքը:
Մասնակիցը նաեւ կարող է պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները (նշված դեպքում պայմանագիրը համարվում է լուծարված)£
Պայմանագրի կատարման համար մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով: Անասունները սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում մասնակցի նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:
Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:
Ծրագրի բյուջեն
| Անվանում |
Միավոր |
Մեկ միավորի գինը ($) |
Ընդամենը ($) |
| Կով |
2 |
300 |
600 |
| Թռչուն |
20 |
7.5 |
150 |
| Խոզ |
1 |
50 |
50 |
| Անասնակեր ձմեռվա համար |
- |
- |
100 |
| Տնկի |
20 |
3 |
60 |
| Սերմացու տնամերձի համար |
|
|
40 |
| Ընդամենը |
|
|
1000 |
|