1. Ո՞Ր ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԾՐԱԳՐՈՒՄ
Ծրագրիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ
Գեղարքունիքի մարզերի սահմայնային բնակավայրերում, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության Քաշաթաղի, Նոր Շահումյանի, Կովսականի, Հադրութի շրջանների
ինչպես գոյություն ունեցող այնպես էլ նորաստեղծ համայնքներում:
2. ՈՎ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Ծրագրի մասնակից են հանդիսանում վերը նշված բնակավայրերի ինչպես նորաստեղծ
այնպես էլ արդեն գոյություն ունեցող ագարակային տնտեսությունները, որպես
մեկ հավաքականություն` ընդգրկվելով գյուղացիական փոխօգնության
միությունների մեջ:
Ուսումնասիրելով տվյալ բնակավայրի բնակլիմայական պայմանները Միության
յուրաքանչյուր անդամին է ներկայացվելու կենսագործունեության նվազագույն
կարիքները ապահովող տնտեսության ստեղծման մի քանի ծրագրային սխեմաների
(link Ծրագրեր) առաջարկներ, որոնցից տվյալ ընտանիքը ընտրելու է մեկը ըստ
իր նախապատվությունների:
3. Ի՞ՆՉ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ Է ՏՐՎԵԼՈՒ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսության ստեղծման համար անհրաժեշտ միավորները բնակիչներին տրվելու են
պայմանագրային վարձակալության հիմունքներով,
ինչը նպատակ ունի 1. բացառել գումարների ոչ նպատակային օգտագործումը եւ
պարտավորեցնել գյուղացուն ստեղծել իր սեփական տնտեսությունը: 2. ստեղծել
ՙԵրկիր՚ հիմնադրամ, Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ Հասարակական
Կազմակերպությունների Միության կազմակերպչական ծախսերի ապահովման
նպատակով:
ՙԵրկիր՚ Միությունը ներկայացնող գյուղացիական փոխօգնության միության եւ
տվյալ մասնակցի միջեւ կնքվելու է պայմանագիր, որտեղ ամրագրվելու են
կողմերի պարտավորությունները:
4. ՈՐՏԵՂ է ՈՒՂՂՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ
Ծրագրերի իրականացումից ստացած գումարներից ստեղծվելու է ՙԵրկիր՚ Միության
դրամագլուխը, որի գումարների տոկոսները ուղղվելու են ՙԵրկիր՚ Միության
ֆունկցիոնալ ծախսերի հոգալուն եւ գյուղատնտեսական այլ ծրագրերի
իրականացմանը:
Այս եղանակով ժամանակի ընթացքում միայն մեկ նվիրատվություն կատարելու
միջոցով ցանկացած հովանավոր ոչ միայն աջակից կլինի մեկ ընտանիքի կայանալու
եւ հիմնավորվելու իր բնակված ռազմավարական տարածքում այլ նաեւ
զուգահեռաբար եւ միեւնույն ներդրումի բերած շահույթի հաշվին մասնակից
կդառնա ՙԵրկիր՚ Միության կազմակերպչական կայացմանը եւ` դանալով, Միության
հոգաբարցուների խորհրդի անդամ:
5. ՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վերահսկողությունը կիրականացնեն ՙԵրկիր՚ Միության համապատասխան
կառույցները, իր անդամ-կազմակերպությունների եւ տեղական
ներկայացչությունների միջոցով` տեղական ինքնակառավարման եւ իրավապահ
մարմինների հետ համագործակցությամբ:
6. ՈՐՈՆՔ ԵՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ
ԲԱՑԱՌՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Պայմանագրի կատարման
համար մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով:
Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով
ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:
7. ԻՆՉՊԵՍ Է ԲՆԱԿԻՉԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ
Բնակիչը իր պարտավորությունները կատարում է բնեղեն տեսքով: Անասունների
իրացում« ինչը բավականին դժվար գործ է ներկայիս շուկայի թերզարգացության
պայմաններում« տեղի չի ունենալու£ Նման տարբերակը ձեռնատու է ստացողին«
որովհետեւ պայմանագրից դուրս գոյացած արտադրանքը հիմնականում սպառվում է
իր կողմից£ Այսինքն նա իր աշխատավարձն ստանում է տեղումª բնամթերային
տեսքով£
8. ԳՈՒՄԱՐԸ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ Ո±Ր
ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՒՄԱՐԸ ԿՈՒՂՂՎԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Գումարը ծրագրի իրականացմանն է ուղղվելու գումարի փոխանցումից 30 օրվա
ընթացքում: Գումարի ծրագրում ընդգրկվելու մասին կծանուցվի կայքէջի
Նորություններ բաժնում:
Յուրաքանչյուր ներդնողի համար բացվելու է անձնական էջ, որտեղ նա
տեղեկանալու է թե իր ներդրած գումարը ինչ ծրագրի եւ որ մասնակցին է
ուղղվել: Նոր տեղեկություններ են հրատարակվելու յուրաքանչյուր եռամսյակ:
9. ԻՆՉՊԵՍ Է ՆԵՐԴՐՈՂԸ ՏԵՂԵԿԱՆԱԼՈՒ
ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
ՙԵրկիր՚ Միությունը վեց ամիսը մեկ ներդրողին է ներկայացնելու ՙԵրկիր՚
Հիմնադրամ ծրագրի ընթացքի մանրամասն հաշվետվություն, որտեղ նշվելու են
գործող պայմանագրերի քանակը, պայմանագրերով տրված անասունների (փեթակների)
թիվը, բերը, արդեն ներդրված գումարի չափը, պայմանագրերի արժեքը, գնահատման
արժեքը եւ շահույթը: |