Մեղվաբուծական տնտեսություն
Նոր Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների տարածքը անսպառ հնարավորություններ ունեն մեղվաբուծության համար: Վերջին տարիներին ուրիշ վայրերից բազմաթիվ մեղվաբույծներ իրենց մեղվանոցները ամռան սեզոնին տեղափոխում են նշված շրջաններ` ստանալով բարձր բերք: Բացի դրանից շրջանի տարածքում արդեն բնակություն են հաստատել մի քանի մեղվաբույծներ, որոնք իրենց մեղվանոցները պահում են ինչպես ստացիոնար, այնպես էլ տեղափոխելով տեղից տեղ: Այս ամենը հեռանկարային է դարձնում մեղվաբուծության վրա հիմնված տնտեսությունների ստեղծումը:
Մեղվաբուծական տնտեսության ստեղծման համար նորաբնակ ընտանիքին պայմանագրային վարձակալության հիմունքներով տրամադրվելու է 10 փեթակ իր առողջ մեղվաընտանիքներով, 1 խոզ, 20 թեւ թռչուն, տնկի եւ սերմացու տնամերձի համար:
Պայմանագիրը կնքվելու է երկու տարի ժամկետով:
Մասնակիցը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է հետ վերադարձնել ներդրողի կողմից տրված փեթակները, կամ էլ վերակնքել այդ պայմանագիրը նոր ժամկետով: Մասնակիցը վարձակալության դիմաց յուրաքանչյուր տարի վճարելու է 40 կգ մեղր: Պայմանագրի ժամկետը լրանալուց պայմանագրի առարկա մեղվափեթակները վերադարձվելու են կազմակերպությանը, որն իր հերթին դրանք տրամադրելու է այլ ընտանիքներին:
Խոզը եւ թռչունը տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից մեկ տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Տնկիները տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից չորսը տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Սերմացուն տրվելու է անհատույց:
Մասնակիցը պարտավորվում է կազմակերպության կողմից տրամադրած մեղվաընտանիքները պահել բարեխիղճ ձեւով, ժամանակին կատարել բուժական բոլոր միջոցառումները: Մասնակիցը իրավունք չունի պայմանագրի առարկա հանդիսացող մեղվաընտանիքները պայմանագրի գործողության ընթացքում գրավ դնել, հանձնել այլ կողմի, վաճառել կամ այլ եղանակով օտարել առանց կազմակերպության համաձայնության:
Կազմակերպությունը վերահսկելու է Մասնակցի գործողությունները` պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ստուգելով կատարվող աշխատանքների ընթացքը:
Մասնակիցը իրավունք ունի իր պայմանագրային պարտավորություններից դուրս ստացած արտադրանքը տնօրինել իր հայեցողությամբ: Մասնակցին հնարավորություն է տրվում նախատեսված ժամկետից շուտ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները (նշված դեպքում պայմանագիրը համարվում է լուծարված)£
Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում Մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով£ Մասնակիցը մեղվաընտանիքները սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում վճարում է տուգանք£ Մեղվաընտանիքների հանձնումն ու ընդունումը կատարվելու է համապատասխան ակտերով« որոնք կցվելու են պայմանագրին` հանդիսանալով նրա անբաժանելի մասը£
Մեղվաբույծների համար կարեւոր խնդիր է նաեւ մեղրի իրացումը, որը հիմնականում կատարվում է անձնական կապերի օգտագործմամբ: Ծրագրի ՙՔարի մեղր՚ անվանումը պետք է դառնա ընդհանուր ապրանքանիշ տվյալ միության անդամ մեղվաբույծների համար մեղրի շուկա դուրս գալու համար:
Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:
Ծրագրի բյուջեն
| Անվանում |
Միավոր |
Մեկ միավորի գինը ($) |
Ընդամենը ($) |
| Փեթակ |
10 |
70 |
700 |
| Թռչուն |
20 |
7.5 |
150 |
| Խոզ |
1 |
50 |
50 |
| Տնկի |
20 |
3 |
60 |
| Սերմացու տնամերձի համար |
|
|
40 |
| Ընդամենը |
|
|
1000 |
|