English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Գլխավոր
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, հիմնադրվելով 2002 թվականի նոյեմբերին, իր գործունեությունը ծավալեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման, զարգացման, առկա բնակչության հիմնավորման ուղղությամբ:

Ստեղծվեցին նոր բնակավայրեր, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով  սահմանամերձ, մեկուսացած պատերազմական գոտիներում մի շարք համայնքներ մի փոքր ավելի ամրապնդվեցին:

2004 թվականից սկսած «Երկիր» միությունը ձեռնամուխ եղավ Արցախի սահմանամերձ տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների հետազոտման, պեղման եւ բացահայտման ուղղությամբ աշխատանքնեի իրականացմանը:

2002-ից առ 2005 թվականը «Երկիր» միության գործունեության ընթացքում մենք գնալով ավելի ու ավելի էինք համակվում հայ ժողովրդի համար ծառացած սարսափելի վտանգի գիտակցությամբ, որն է` ժողովրդագրական համաղետը:

Հիմնախնդրի լուծման հիմնական բանալին մեր կողմից համարվեց ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ:

2005 թվականին մենք մշակեցինք «Դեպի Արարատ»  հայրենադարձության ազգային ծրագիր եւ Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նախագիծ եւ առայսօր հետեւողական ջանքեր ենք գործադրում սփյուռքյան կազմակերպություններին, բայց նաեւ, եւ ամենաառաջնային կերպով` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին մղել դեպի հայրենադարձության ծրագրի գործնական իրականացումը:

Ժողովրդագրական սպառնալիքները առավել ակնառու դարձնելու եւ հայրենի պետությունների ու սփյուռքյան  գիտակցությունն արթնացնելու համար, բայց նաեւ գործնական ծրագրեր հուշելու նպատակով` 2006 թվականից «Երկիր» միությունը սկսեց հրատարակել «Եզերք» հանդեսը եւ նրան կից մատենաշարը:

Գիտակցելով, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից դուրս Հայկական բարձրավանդակի տարածքներում, մասնավորապես` Ջավախքում ապրող հայությունը նույնպես հայտնվել է արտագաղթի եւ հայրենալքության գործընթացներում, ինչը հետեւանք է ոչ այնքան սոցիալ-տնտեսական թերզարգացվածության, այլ նրանց որպես ազգային փոքրամասնություն իրավունքերի ոտնահարման, «Երկիր» միությունը 2006 թվայկանից սկսած միջազգային ատյաններում պայքարում է վիրահայության իրավունքների (լեզվի, խղճի ազատության, իշխանության մարմիններում բավարար ներկայացվածության  եւ այլն) պաշտպանության ուղղությամբ:

2008 թվականի սկզբին «Երկիր» միությունը հաստատում է իր գործունեության գլխավոր նպատակը` աշխարհասփյուռ հայ ժողովրդի կենտրոնացումը Հայրենիքում եւ նրա շուրջ: Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ դիրքը, երկրի պատմա-քաղաքական ծանր ժառանգությունը, եւ նամանավանդ, 21-րդ դարի մեծագույն մարտահրավեր հանդիսացող համաշխարհայնացումը, «Երկիր» միությունը գտնում է, որ միայն ժողովրդագրական անդունդից դուրս գալու ճանապարհով մենք հնարավորություն կստանանք համարժեք կերպով դիմագրավելու մեզ սպառնացող մարտահրավերներին, հնարավորություն կստանանք ստեղծելու կայուն երաշխիքներ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման համար:

«Երկիր» միության ծրագրերի աշխարհագրությունը
 


Նորություններ
Համացանցային հանրագիր

Օգնեք կանգնեցնել Վրացական իշխանությունների խտրական
քաղաքականությունը երկրի հայ փոքրամասնության նկատմամբ
` մտեք
http://www.gopetition.com/online/21024.html, ստորագրեք հանրագիրը եւ ուղարկեք այս
հղումը Ձեր ընկերներին:

Please, help to stop Georgian State’s Discriminatory Policy toward its
Armenian Minority
-  go to http://www.gopetition.com/online/21024.html, sign
the Petition and forward this link to your friends.

Пожалуйста, помогите остановить дискриминационную политику грузинского
государства по отношению к Армянскому меньшинству
- зайдите на сайт
http://www.gopetition.com/online/21024.html, подпишите петицию и перешлите
эту ссылку своим друзьям.
more
Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

Ախալքալքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ՙԵրկիր՚ միության դիմումը

2008թ. հուլիսի 17-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցավ պայթյուն, որի արդյունքում որեւէ տուժված չգրանցվեց:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը նախաձեռնեց հալածանքների մի աննախադեպ ալիք` ուղղված ՙՄիասնական Ջավախք՚ ժողովրդավարական դաշինք՚ քաղաքական շարժման ակտիվիստների դեմ: Այսպես, Դաշինքի անդամ 10-ից 15 հոգի ծեծի եւ բռնության գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ոստիկանները ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը` ջարդելով մուտքի եւ սենյակների դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: Շենքում որեւէ զենք կամ զինամթերք չգտնվեց:
more
«Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ»

Նպատակ ունենալով խթանել Համշենի եւ համշենահայերի վերաբերյալ ուսումնասիրությունները, բարձրացնել խնդրի նկատմամբ հանրության եւ գիտական շրջանակների իրազեկությունը, նպաստել համշենահայերի հետ կապերի սերտացմանը` Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ համատեղ 2008թ. հուլիսի 23-ին կազմակերպվեց «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» միջազգային գիտաժողովը:
more
Նորաշեն

Մտահոգվելով Թբիլիսիի «Նորաշեն» հայկական եկեղեցու շուրջ ծավալված զարգացումներով` «Երկիր» Միությունը կազմել է միջազգային հանրությանն ուղղված դիմում:

2008 թվականի մայիսի 29-ին դիմումը հանձնվել է Վրաստանի պետական մարմիններին (նախագահին, վարչապետին, խորհրդարանի ղեկավարին, ինտեգրացիայի հարցերով պետական նախարարին, արտաքին գործերի նախարարին, կրթության և գիտության նախարարին, ներքին գործերի նախարարին, մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարին), Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական Միության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեյցարական Համադաշնության, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Վատիկանի դեսպանություններին, Վրաստանում Եվրախորհրդի, Միացյալ Ազգերի, ԵԱՀԿ-ի ներկայացչություններին, Վրաստանում գործող իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

more
Կարդալ բոլոր նորությունները